«Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դպրոց» Հիմնադրամ
( www.itschool.am )
Հայաստանի զարգացման և գիտելիքահենք հասարակության մոդելին անցնելու կարևորագույն պայմաններից մեկը զարգացման առաջնագծում գտնվող տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների՝ նորարարների ու տեխնո-ձեռներեցների առկայությունն է։
Մենք հավատում ենք, որ ապագայամետ, գործնական և արագ կրթության միջոցով կարող ենք նպաստել նոր սերնդի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների ձևավորմանը:
Մեր թիմի գործունեության մյուս ուղղություններն են․
«Ապագան Բաց Է» Կրթական Հասարակական Կազմակերպություն
( www.fio.am )
Հայաստանի լիարժեք զարգացման և ապագա քաղաքացիների ներուժի դրսևորման կարևորագույն պայմաններից մեկը բոլոր երեխաներին հավասար կրթական հնարավորությունների տրամադրումն է։
Մենք հավատում ենք, որ վտանգված երեխաների համար (մանկատներ և հատուկ դպրոցներ, սոցիալապես անապահով ընտանիքներ) արդեն ավելի քան 6 տարի իրականացվող կրթական ծրագրերի միջոցով կարող ենք աջակցել նրանց՝ դառնալու մեր հայրենիքի արժանի քաղաքացիներ։
«Առաջնորդության Դպրոց» Հիմնադրամ
( www.leadershipschool.am )
Արագացող փոփոխությունների համաշխարհային իրականության մեջ Հայաստանին անհրաժեշտ է առաջանցիկ զարգացում, ինչի կարևորագույն պայմաններից մեկը երիտասարդ սերնդի մեջ ուժեղ առաջնորդների բացահայտումն ու զարգացումն է:
Մենք հավատում ենք, որ հայկական և միջազգային կայացած գործիչների, մտածողների ու կազմակերպությունների համագործակցությամբ կարող ենք աջակցել ապագա հայ առաջնորդների զարգացմանը։
Ի՞նչ կարող եք անել դուք.
Եթե դուք նոր ու հետաքրքիր կրթություն և աշխատանք ունենալու
ցանկությամբ երիտասարդ եք, կամ ճանաչում եք նման անձնավորության, ապագա
ձեռքբերումները սկսվում են այստեղ: