IT School Foundation

Ինովացիա՝ տեխնոլոգիաների միջոցով
Ուզու՞մ եք. միանալ համայնքին

Ընդունելություն

Ի՞նչ աշխատանքային հնարավորություններ են պարունակում տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ-ներ) ձեզ համար.

  • բարձր վարձատրություն և կայուն աշխատանք
    Պարզապես ուսումնասիրեք՝ ձեր շրջապատի ՏՏ մասնագետներից մինչև օրինակ՝ Մայքրոսոֆթի միլիոնատեր աշխատակիցները, որոնց քանակը անցնում է 10,000-ից։
  • կարիերայի աճի իրական ներուժ
    ՏՏ-ների ոլորտը համաշխարհային մասշտաբով հանդիսանում է տնտեսության զարգացող հատվածներից մեկը՝ որակյալ աշխատուժի շարունակ աճող պահանջարկով (կարող եք օրինակ` տեսնել 2010-2020թթ. ԱՄՆ պաշտոնական կանխատեսումները
  • անսահման հնարավորություններ
    Չկա մարդկային գործունեության որևէ ոլորտ կամ տարածք, որտեղ ՏՏ-ները կիրառելի չեն։
  • հետաքրքիր աշխատանք
    Հաշվի առնելով ՏՏ-ների ենթակառուցվածքային բնույթը՝ դուք կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող ցանկացած ոլորտ (ալգորիթմերի վերլուծական աշխատանքներից մինչև բջջային հեռախոսների խաղեր) կամ կազմակերպություն (անհատական աշխատանքներից մինչև գլոբալ հսկաներ) և առավելագույնս դրսևորել ձեր ուժեղ կողմերը։
  • հարմարավետ պայմաններ
    Դուք հնարավորություն ունեք ինքներդ որոշել ձեր աշխատանքային գրաֆիկը (ե՞րբ սկսել, քանի՞ ժամ աշխատել) և վայրը (թեկուզ սրճարանում)։
  • դյուրին սկիզբ
    Աշխատել ե՞ք համակարգչով, ուրեմն արդեն ունեք սկզբնական գիտելիքներ։

Ինչպիսի՞ կրթություն կարող եք ստանալ մեզ մոտ

  • արագ
    Ընդամենը մի քանի ամսվա քրտնաջան ուսման շնորհիվ դուք ի վիճակի կլինեք սկսել աշխատել։
  • գործնական
    Դուք ձեռք կբերեք իրական աշխատանքների համար անհրաժեշտ գիտելիքներ, և անմիջապես հնարավորություն կստանաք կիրառել դրանք։
  • ապագայամետ
    Ձեր գիտելիքներն ու գործնական փորձառությունը վերաբերվելու են երկարաժամկետ և զարգացող հեռանկարներ ունեցող տեխնոլոգիաների։
  • աշխատանքային
    Ուսանելու ընթացքում դուք հնարավորություն եք ստանալու մասնակցել աշխատանքային նախագծերի և վարձատրվել։

* Հատուկ նշում. եթե ձեր նպատակը ոչ թե հնարավորինս արագ սովորելն ու աշխատանքի անցնելն է, այլ պարզապես վկայական ստանալը, խնդրում ենք չդիմել ընդունելության համար։


Ինչպե՞ս

Ընդունելության համար կարող են դիմել 18 տարեկանից բարձր և համակարգչային առվազն բազային գիտելիքներ ունեցող անձինք:
Ուսման տևողությունը մեկ տարի է.

ընդունելության քննություններ՝ օգոստոսի առաջին կեսի ընթացքում
(ընդունելության քննությունները բաղկացած են 2 փուլից՝ համակարգչային գիտելիքների ստուգում և հարցազրույց)
դասեր՝ սեպտեմբեր-դեկտեմբեր քննություններ՝ հունվար
դասեր՝ փետրվար-մայիս քննություններ՝ մայիսի վերջ
գործնական աշխատանքներ՝ դասընթացի ողջ տևողության ընթացքում

Ուսումնական գործընթացը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.

  • ընդհանուր համակարգչային գիտելիքներ (օր.՝ օպերացիոն համակարգեր [GNU/Linux], աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող գործիքներ և հմտություններ),
  • վեբ դիզայն (HTML, CSS),
  • խորացված համակարգչային գիտելիքներ (օր.՝ սերվերային փաթեթներ, ծառայություններ)
  • վեբ-ծրագրավորում (Javascript, PHP, SQL, նախագծման միջավայրեր և գրադարաններ),
  • թիմային աշխատանք և նախագծերի կառավարում,
  • ընդլայնված թեմաներ (օր.՝ ՏՏ ոլորտի ապագայի միտումներ և ինովացիա, տեխնո-ձեռներեցություն),
  • հանդիպումներ գործնական մասնագետների հետ, այցելություններ համապատասխան կազմակերպություններ,
  • գործնական աշխատանքներ և ուսանողական նախագծեր:

* Ավելի մանրամասն տվյալները տրամադրվում են դիմորդներին և ուսանողներին:

Ուսուցումը վճարովի է. ուսման ողջ տևողության համար այն կազմում է 200 հազար ՀՀ դրամ:
ՏՏ Դպրոց հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է. գումարը օգտագործվում է հիմնականում զարգացման նախագծերի իրականացման և դասախոսությունների հետ կապված ծախսերի համար:

ՏՏ Դպրոցը անվճար ուսման հնարավորություն է տրամադրում դասընթացի լավագույն ուսանողին։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված հնարավորությունը իրականացվում է դասընթացի ավարտից հետո` փոխհատուցելով համապատասխան ուսանողի կողմից վճարված ուսման վարձը։

Դասերը տեղի են ունենում շաբաթական երկու անգամ՝ երեկոյան ժամերին (19:00-21:00):

Դասերը տեղի են ունենում Կ.Ուլնեցու 58 հասցեում (Երևան):

Ընթացիկ ուսումնական փուլի ընթացքում ընդունելություն չի իրականացվելու:

ՏՏ Դպրոցի նորություններին հնարավորինս շուտ տեղեկանալու համար կարող եք նաև բաժանորդագրվել մեր նորություններին, կամ միանալ մեր խմբին Facebook-ում:



Նորություններ

ՏՏ Դպրոցի նորություններին տեղեկանալու համար խնդրում ենք բաժանորդագրվել էլ. ծանուցումներին և միանալ համայնքին: