Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դպրոցի կարևորագույն գերակայություններից մեկը գործնական նախագծերի ու աշխատանքների իրականացումն է:
Մեր նախագծերի նպատակներն են.
| Տեխնիկական աջակցություն |
Անվճար տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն հանրօգուտ նախաձեռնությունների ու կազմակերպությունների համար օր.՝ - ինտերնետային կայքի պատրաստում Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Ն.Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցի համար, - ինտերնետային կայքի պատրաստում Երևանի թիվ 12 հատուկ դպրոցի համար |
| Համակարգչային դասընթացներ | Անվճար համակարգչային դասընթացներ դպրոցականների և հետաքրքրված անձանց համար |
| Էլեկտրոնային բովանդակության ծրագիր | Հայալեզու տեղեկատվության և գիտելիքի զարգացում (օր.՝ Վիքիփեդիա ազատ հանրագիտարանի հայերեն հատվածի զարգացում, կարևոր տեքստերի թարգմանություն) |
| Համակարգչային ծրագրերի տեղայնացում | Հայերեն ծրագրերի զարգացում (օր.՝ կարևոր ծրագրերի թարգմանություն) |
| Մարզային ծրագրեր |
Մեր նախագծերը բաց են ձեր մասնակցության համար: Ցանկանու՞մ եք մասնակցել իբրև կամավոր, գուցե ունեք նաև նոր նախագծի կոնկրետ առաջա՞րկ. խնդրում ենք լրացնել այս առցանց դիմումը:
ՏՏ Դպրոցի նորություններին տեղեկանալու համար խնդրում ենք բաժանորդագրվել էլ. ծանուցումներին և միանալ համայնքին: