IT School Foundation

Ինովացիա՝ տեխնոլոգիաների միջոցով
Ուզու՞մ եք. միանալ համայնքին

Նորություններ

Բաց դաս | 17.07.2010

Հուլիսի 17-ին ՏՏ Դպրոցը բաց դաս էր կազմակերպել Կոնգրես հյուրանոցում:

Բացման խոսքով հանդես է գալիս ՏՏ Դպրոցի ներկայացուցիչ Սամվել Մովսիսյանը:

Արամ Հաջյանը (դեկան, ՀԱՀ Ճարտարագիտության ֆակուլտետ) ներկայացնում է Հայաստանի հնարավորությունները (անգլերեն) ՏՀՏ գլոբալ ու լոկալ միտումների դաշտում, և հետաքրքիր հեռանկարային օրինակ բերում հայկական շախմատային ավանդույթների ու արհեստական ինտելեկտի ուղղությամբ հետազոտությունների կապի վերաբերյալ:

Գարեգին Չուգասզյանը [հասցեն Ֆեյսբուքում] (Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Հիմնադրամ) ուշագրավ անդրադարձ է կատարում սոցիալական ցանցերի բերած տեկտոնիկ փոփոխությունների, դեպի կիբեր-տարածություն միգրացիայի, գիտելիքի վրա հիմնված հասարակությունների զարգացման սցենարների, և հայության կողմից նշված մարտահրավերներին պատասխանելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ ու մտածելակերպային փոփոխությունների վերաբերյալ:

Մասնակիցները հարցեր են տալիս և գրանցվում՝ մասնակցելու ՏՏ Դպրոցի նախագծերին:

* Հատուկ այն անձանց, ում մասնակցությունը ստիպված ենք եղել մերժել. մենք անկեղծորեն շնորհակալ ենք եւ գնահատում ենք ձեր հետաքրքրությունը ՏՏ Դպրոցի հանդեպ, ուստի պատրաստ ենք նախապես տեղեկացնել Ձեզ մեր կողմից կազմակերպվող հետագա միջոցառումների վերաբերյալ (խնդրում ենք գրանցվել):